Քուրդ զինյալները շարունակում են հարձակումները թուրքական ուժային կառույցների վրա
Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները հերթական զինված հարձակումն են գործել Թուրքիայում, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Այս անգամ թիրախը եղել է սահմանային Շըրնաք նահանգում տեղակայված զորամասերից մեկը: Ըստ տեղեկությունների՝ քրդերը խոշոր տրամաչափի նռնականետերից կրակ են բացել զորամասի վրա, ինչի հետևանքով 2 զինվորական է վիրավորվել:
Տարվում է հատուկ գործողություն՝ հարձակումն իրականացրածներին գտնելու ուղղությամբ: