Բախումներ՝ Թուրքիայում. սպանվել են և քուրդ զինյալներ, և ԶՈԻ ծառայողներ
Թուրքիայի Վան նահանգում Քրդական աշխատավորական կուսակցության անդամների դեմ թուրքական իշխանությունների ձեռնարկած օպերացիայի ընթացքում սպանվել է Թուրքիայի զինված ուժերի 8 ծառայող։
Ինչպես հաղորդում է Anadolu-ն, վիրավորվել է ևս 8 զինծառայող։ Բախումները քրդերի հետ տեղի են ունեցել Թենդյուրեքի լեռնային շրջանում՝Չալդըրան վարչական հատվածում։
Վիրավոր զինվորներին հոսպիտալացրել են։ Սպանվել է նաև 11 քուրդ զինյալ։