Չինաստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգում այսօր տեղի է ունեցել երկրաշարժ, այդ մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կենտրոնում կազմել է 5.4 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Գուանչուան քաղաքից ոչ հեռու, հիպոկենտրոնը՝ 13 կմ խորության վրա։
Ավերածությունների, վիրավորների կամ զոհերի մսին տեղեկություններ չեն հաղորդվում։