211652_close_icon
views-count8634 դիտում article-date 12:16 30-09-2017

Մահացել է ԱԱԾ նախկին ղեկավար Գորիկ Հակոբյանը

Այսօր` սեպտեմբերի 30-ին, երկարատև հիվանդությունից հետո, 71 տարեկանում մահացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկվար Գորիկ Հակոբյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016թ. փետրվարի 12-ի հրամանագրերով գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից նշանակվել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում։ [b]Ա. Հակոբյանի կենսագրական տվյալները. [/b] ՀՀ պետական և հատուկ ծառայությունների գործիչ, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանը ծնվել է 1946 թ.–ի, փետրվարի 11–ին, Լենինականում։ 1963-1968 թթ. սովորել և ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1969-1970 թթ. անցել է Մինսկի ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի բարձրագույն դասընթացներ։ 1970-1991 թթ. աշխատել է ՀԽՍՀ ՊԱԿ-ի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ։ 1991-1995 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ, 2-րդ գլխավոր վարչության պետ։ 1995-1997 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության նախարարության 2-րդ գլխավոր վարչության պետ։ 1997-1999 թթ. - ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ։ 1999-2003 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության նախարարի տեղակալ։ 2003-2004 թթ. - ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ 2004 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ ՀՀ Նախագահի 2011 թ. փետրվարի 16-ի հրամանագրով ծառայությունը ազգային անվտանգության մարմիններում երկարաձգվել է մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը։ 2016 թ. փետրվարի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ և նշանակվել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական։ Կոչումներ և շքանշաններ Գեներալ-գնդապետ (17 դեկտեմբերի 2009 թ.)։ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։ Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան։ ՀՀ վարչապետի հուշամեդալ (2006)։ ՀՀ վարչապետի հուշանվեր (2013)։ Գորիկ Հակոբյանը ամուսնացած էր, ունի մեկ որդի և մեկ դուստր։

Նմանատիպ նյութեր