211652_close_icon

ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը անակնկալ կերպով արձագանքեց նաիրիտցիների խնդրին եւ «գառանտիա» պահանջեց

views-count3924 դիտում article-date 15:55 16-07-2015
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսակցությանը անակնկալ կերպով միջամտեց Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը: Նա նշեց, որ երեկ մոտ 500 մարդ է հավաքվել գործարանի մոտ, ինչը, ըստ նրա, քիչ չէ: Նշեց, որ աշխատակիցները չեն վստահում իշխանություններին: Գորիկ Հակոբյանը բարձրաձայնեց, որ նրանց շրջանում մտահոգություն կա, թե ոչ բոլորը կվճարվեն, քանի որ գումարը չի բավականացնի: «Մտածում են, որ դուք կվճարեք երկու հարյուր հոգու եւ փողը կվերջանա: Պետք է տալ «գարանտիա», որ մինչեւ ամսվա վերջը բոլորը կստանան»,- նշեց նա: Այս պահին էլ կառավարության շենքի մոտ նաիրիտցիները շարունակում են իրենց բողոքի ակցիան:

Նմանատիպ նյութեր