211652_close_icon
views-count107540 դիտում article-date 09:18 30-09-2017

Ողբերգական ավտովթար Երևանում. 27-ամյա վարորդը BMW-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Renault Logan-ին, վերջինի մեջ քնած վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Շիրակի մարզի Աշոցք գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Եղոյանը Բաղրամյան պողոտայի 47 հասցեի դիմաց իր վարած BMW մակնիշի 82 AA 028 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Renault Logan մակնիշի 535 LD 61 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով Renault-ը առաջ է ընթացել, բախվել մայթեզրի բետոնե հատվածին և հայտնվել կանաչ զանգվածում, իսկ ավտոմեքենայի մեջ գտնվող Երևան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 66-ամյա Աշոտ Աբրահամյանը տեղում մահացել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ավտոմեքենայից դուրս են բերել մահացածի դին։ Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ 1-ին հերթափոխի պատասխանատու Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն աշխատում էր «Արքայորդի» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ, ավտոմեքենան էլ շահագործվում էր որպես տաքսի, և նա ավտոմեքենայի մեջ քնած է եղել, երբ տեղի է ունեցել ողբերգական վթարը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր