142307 դիտում
09:30 01-07-2017
Ողբերգական ավտոթվար Երևանում. 35-ամյա վարորդը «Toyota Corolla»-ով» բախվել է էլեկտրասյանն ու դուրս եկել հանդիպակաց գոտի. ոստիկանության ծառայողներից մեկը մահացել է, մյուսը տեղափոխվել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում «Toyota Corolla» մակնիշի 134 II 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 35-ամյա Դանիել Բալյանը, Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը, ապա հայտնվել հանդիպակած երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքից վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դ. Բալյանը մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ 50-ամյա Անդրեյ Ղարիբյանը տեղում մահացել է: Նրան դին ավտոմեքենայի աջ կողմի պատուհանից կիսով չափ դուրս էր եկել:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով ծառայողներ, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի, հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Արթուր Գասոյանի, Անդրանիկ Փարսադանյանի և Գեղամ Գալստյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվակով: Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենան, օգնել այն տեղափոխելու Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Մուշեղ Ղազարյանը:
Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդն ու մահացածը ոստիկանության ծառայողներ են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)