Ռոնալդուն ճանաչվել է ՉԼ-ի 2-րդ տուրի լավագույն խաղացող
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում 32-ամյա պորտուգալացին ստացել է ձայների 35%-ը:
Ռոնալդուն գերազանցել է Նեյմարին (ՊՍԺ, 27%), Հարի Քեյնին («Տոտենհեմ», 16%) և Ռոմելու Լուկակուին («Մանչեսթեր Յունայթեդ», 13%):
Հիշեցնենք, որ Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» հետ արտագնա խաղում (3:1):