211652_close_icon
views-count3168 դիտում article-date 15:31 02-03-2016

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 23-րդ տուրի լավագույն խաղացող

Բունդեսլիգայի պաշտոնական[url=http://www.bundesliga.de/de/liga/news/henrikh-mkhitaryan-von-borussia-dortmund-ist-spieler-des-23-spieltags-sds-blmd23n.jsp] կայքում [/url]անցկացված հարցման արդյունքում Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկության արդյունքում Մխիթարյանը ստացել է ձայների 47%-ը: 2-րդ տեղում «Շտուտգարտի» բոսնիացի հարձակվող Վեդադ Իբիշևիչն է` 40% ձայն: «Հանովերի» կիսապաշտպան Քրիստիան Շուլցը 3-րդն է՝ 5% ձայն: Հիշեցնենք, որ 23-րդ տուրում «Հոֆենհայմի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/28/78271/]խաղում[/url] (3:1) հայ ֆուտբոլիստը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր