Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 3-րդ տուրի լավագույն խաղացող
Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 3-րդ տուրի լավագույն խաղացող:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցումների արդյունքում Մխիթարյանը ստացել է ձայների 46 տոկոսը:
Երկրորդ տեղում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Լյուկ Կաստանյոսն է՝ 25 տոկոս, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տոմաս Տուխելը:
Հիշեցնենք, որ 3-րդ տուրում «Բորուսիան» 3:1 հաշվով հաղթեց «Հերտային», իսկ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: