Bundesliga.com. Մխիթարյանը ճանաչվել է տուրի լավագույն խաղացող. տեսանյութ
Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում 20-րդ տուրի լավագույն խաղացող է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը «Վերդեր»-ի հետ խաղում դարձավ դուբլի հեղինակ: