7271 դիտում
15:12 29-09-2017
Սուրեն Կարայանը և Ժենիս Կասիմբեկը ստորագրել են հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը
Սեպտեմբերի 28-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ստորագրվել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի արձանագրությունը: Այն ստորագրել են հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ղազախական կողմի համանախագահ, Ղազախստանի ներդրումների և զարգացման նախարար Ժենիս Կասիմբեկը։
Համանախագահները նաև առանձնազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են համագործակցության հեռանկարները՝ ընդգծելով առևտրաշրջանառության աճի համար նպաստավոր ոլորտներում համագործակցության խթանման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ նախորդ նիստից հետո անցած ժամանակահատվածում հանձնաժովի կողմից որոշակի աշխատանք է իրականացվել Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
Արձանագրությամբ ամրագրվել է երկու կողմերի պատրաստակամությունը` շարունակելու առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործընթացը, այդ թվում՝ երկու երկրների արտահանման ուղղվածությամբ արտադրատեսակների և արտահանման շուկաների վերաբերյալ տեղեկատվության մշտական փոխանակման միջոցով։
Հայկական կողմը տեղեկացրել է ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված GSP+ և ԱՄՆ, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի կողմից տրամադրված GSP առևտրի ռեժիմի մասին, ինչը կարող է զգալիորեն նպաստել հայ-ղազախական ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը և արտահանման-ներմուծման տեսականու ընդլայնմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել Աստանայում և Ալմաթիում «Հայաստան-Ոսկերչական տուն» առևտրացուցահանդեսային տաղավարների կազմակերպման և երկու երկրներում անցկացվող ցուցահանդեսներին ու տոնավաճառներին հայաստանյան և ղազախական ընկերությունների մասնակցությանն աջակցելու հարցերը։
Արձանագրության առանձին կետով կողմերը պայմանավորվել են հանձնաժողովի հետագա աշխատանքում հատուկ ուշադրություն դարձնել երկու երկրների տարածաշրջանների՝ հայկական մարզերի և ղազախական ակիմատների, միջև կապերի ստեղծմանը և աջակցել համագործակցությանը տարբեր ոլորտներում։
Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2018 թվականին՝ Աստանայում։
Նմանատիպ նյութեր
4463 դիտում
21:30 27-09-2017
Երևանում կայացել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը
1144 դիտում
19:12 28-04-2023
Կայացել է Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը
Այս բաժնից
742 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
763 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
994 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին