3894 դիտում
10:05 28-09-2017
Ովքե՞ր են կտրել Նալբանդյանի համատեքստը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Այդ հայտարարությունը համատեքստից կտրված էր, և երևի թե ինչ-որ մարդկանց անհրաժեշտ էր ուշադրություն սևեռել հենց այդ հանգամանքի վրա»,- նախօրեին լրագրողների հարցին ի պատասխան ասել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը համատեղ ասուլիս էր ունեցել Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության Ամերիկայի ու Եվրոպայի հարցերով նախարար Ալեն Դանքընի հետ:
Եվ այստեղ, իհարկե, հարկավոր է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ ընդամենը շաբաթներ առաջ հենց բրիտանական մամուլը սկսեց Ալիևի հետ կապված հերթական կոռուպցիոն միջազգային աղմուկը՝ բացահայտելով, որ Ադրբեջանի իշխանությունը գործնականում դարձել է համաշխարհային մասշտաբով կոռուպցիա սնող համակարգերից մեկը:
Այդպիսով, այս համատեքստում բրիտանացի նախարարի հայաստանյան այցն իսկապես ուշագրավ է դառնում և թերևս կարող է անուղղակիորեն վկայել Երևան-Լոնդոն երկխոսության նոր բովանդակության կամ նոր իմպուլսի մասին, որը կունենա տարածաշրջանային նշանակություն: Վերադառնալով Նալբանդյանի հայտարարությանը, հատկապես այդ տարածաշրջանային հեռանկարի ֆոնին, հիշեցնենք, որ խոսքը Հայաստան-Սփյուռք համաժողովի առաջ նրա ելույթի մասին էր և դրա ընթացքում հայտարարության, թե Երևանը բանակցում է Բաքվի հետ տարածք վերադարձնելու հարցով, բայց այն տարածքները, որոնք նշանակություն չունեն Արցախի անվտանգության տեսանկյունից:
Եվ ահա, Էդվարդ Նալբանդյանը հայտարարում է, որ իր խոսքը համատեքստից կտրված է, և ինքը տարածքների մասին խոսել է ընդամենը Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների համատեղ հինգ հայտնի հայտարարությունները հիշատակելու համատեքստում, քանի որ տարածքների հարցը շոշափվում է հենց այդ սկզբունքներում՝ այսպես կոչված, Մադրիդյան, որոնք էլ հիշատակվել են նախագահների այդ հայտարարություններում: Նալբանդյանը հայտարարել է, որ առանցքայինը, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել ՄԱԿ-ում, կարգավիճակի և Արցախի անվտանգության հարցն է: Նալբանդյանի խոսքով՝ ինքը Հայաստան-Սփյուռք համաժողովում էլ հիմնականում խոսել է հենց այդ գերակայության մասին, սակայն որոշ մարդկանց պետք է եղել համատեքստից հանել և կենտրոնանալ հենց տարածքների հարցի վրա»:
Ի դեպ, հետաքրքրական է, որ նախօրեին էլ Սերժ Սարգսյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում է եղել նաև տեղեկատվական անվտանգության հարցը: Ուշագրավ զուգադիպություն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1803 դիտում
10:37 23-05-2019
Կարևորն այստեղ ոչ այնքան բուն տեքստն է, որքան դրա քաղաքական համատեքստը․ «Առավոտ»
3095 դիտում
11:03 26-10-2019
«Հոկտեմբերի 27-ի» համատեքստը․ «Առավոտ»
7479 դիտում
10:15 23-09-2016
Ովքե՞ր են կառավարության գողերը. ո՞ւմ օձիքից է պետք բռնել. «Ժամանակ»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»