Քաղաքացին դատի է տվել Եկեղեցուն. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ դատական տեղեկատվական համակարգից հայտնի դարձավ, որ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցուն դատի են տվել:
Հայցադիմումը դատարան է մուտքագրվել օգոստոսի 4-ին քաղաքացի Տաթևիկ Գրիգորյանի կողմից: Վերջինս դատարանից պահանջում է եկեղեցուց հօգուտ իրեն գումար բռնագանձել:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Մելքոնյանը, ծանոթանալով Տաթևիկ Գրիգորյանի՝ ընդդեմ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հայցադիմումին, որոշել է, որ գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է հրավիրել նախնական դատական նիստ։
Տաթևիկ Գրիգորյանի՝ ընդդեմ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հայցադիմումն ընդունվել է վարույթ, և հրավիրվել է նախնական դատական նիստ 2018 թվականի մարտի 1-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում:
Մեզ չհաջողվեց պարզել, թե Տաթևիկ Գրիգորյանն ինչ կապ է ունեցել եկեղեցու հետ և որքան է կազմում նրա գումարային պահանջը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]