211652_close_icon

Պարտավորեցնել ձեռնպահ մնալ փաստաթուղթը ստորագրելուց. փաստաբանները դատի են տվել Փաշինյանին. «Հայկական ժամանակ»

views-count3469 դիտում article-date 10:51 27-05-2021
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Փաստաբաններ Վահե Հովսեփյանն ու Վարդան Առաքելյանը դատի են տվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է մայիսի 25-ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին:

Նրանք դիմել են Վարչական դատարան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել ձեռնպահ մնալ Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջեւ ստորագրման նախատեսվող հայտարարությունը և դրա հիմքում դրված կամ դրանից բխող փաստաթուղթը ստորագրելուց:

Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում հայտնվեց եռակողմ հանձնաժողով ձեւավորելու վերաբերյալ նոր փաստաթուղթ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին: Դրանով կողմերը պարտավորվում են սահմանային իրադրությունները լուծել ոչ թե զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր