211652_close_icon
views-count1701 դիտում article-date 11:39 28-09-2017

Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Սեպտեմբերի 27-28-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Զեյթունի գերեզմանատան մոտակայքում՝ 1500 քմ, «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում՝ 2 հա, Երևանյան խճուղում՝ գարեջրի գործարանի մոտակայքում՝ 3000 քմ, Զովասար-Գառնահովիտ 2-րդ կմ-ի մոտակայքում՝ 10 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնական գերեզմանատանը՝ 300 քմ, Ձորաղբյուրի ամառանոցներում՝ 1500 քմ, Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի մոտակայքում` 1500 քմ, Աբովյան քաղաքի «Ինտերսերվիս» կահույքի սրահի հարևանությամբ՝ 150 քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր