Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Բուսաբանական այգում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք:
Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում այրվել է մոտ 12.000 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի դաշտերում՝ 3000 քմ, Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 49-րդ կմ-ի աջակողմյան հանդամասում՝ մոտ 2 հա խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: