211652_close_icon

Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

views-count3914 դիտում article-date 13:38 21-04-2017
Ապրիլի 20-21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նորք Մարաշի 7-րդ փողոցում այրվել է 1000 քմ բուսածածկույթ, Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ 4000 քմ խոտածածկ տարածք, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Խաշթառակ գյուղի սկզբնամասում՝ 5000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ռուբեն Դանիելյան փողոցի սկզբնամասում՝ 300 քմ չոր եղեգն և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Լեռնանիստ գյուղի գերեզմանատան տարածքում՝ 3000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր