4063 դիտում
22:34 22-05-2018
Սփյուռքի նախարարն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցչին
Այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին:
Ողջունելով հյուրին՝ Սփյուռքի նախարարը նշեց, որ նախարարության համար առաջնային խնդիր են Հայաստան-Սփյուռք կապերի պահպանումն ու զարգացում: «Սփյուռքը բազմերանգ է, բազմաշերտ ու բարդ: Արդյունավետ գործելու համար հարկավոր է կամք, պատրաստակամություն, ինչը մենք ունենք: Պետք է սկսենք ակտիվ գործել»,-նշեց նախարարը:
Շնորհավորելով Մխիթար Հայրապետյանին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Վարդգես Մահտեսյանն ընդգծեց, որ Սփյուռքի նախարարությունը իրենց համար կարևոր կառույց է: «Կշարունակենք մեր գործակցությունը, ավելի կմշակենք այն ու կսերտացնենք: Թե՛ Հայաստանի հանրությունը, թե՛ Սփյուռքը նոր կառավարությունից մեծ ակնկալիքներ ունի: Չափազանց ուրախ եմ, որ աշխարհին ցույց տվեցինք մեր միասնականությունը, առանց մեկ կաթիլ արյան հաղթահարեցինք դժվարությունները: Այսօր ժողովրդի դեմքին ժպիտ կա, գոհունակության զգացում: Առավել ուրախ եմ, որ կառավարության կազմում ներգրավված են երիտասարդ ուժեր»,-նշեց հյուրը:
Երկուստեք քննարկվեցին նախարարության ծրագրերին առնչվող հարցեր: Մասնավորապես ադրադարձ կատարվեց նախարարության «Արի տուն» ծրագրին: Նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ այս տարի ծրագրերն իրենց բնականոն հունով կընթանան, հնարավորության դեպքում կկատարվեն որոշակի տեխնիկական բարեփոխումներ: «Մյուս տարի մեր ծրագրերը փոփոխություններ կկրեն: Մեր բոլոր քայլերը միտված են լինելու միմիայն աշխատանքի բարելավմանը»,-ընդգծեց Սփյուռքի նախարարը:
Հանդիպման ավարտին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը նախարար Մխիթար Հայրապետյանին մաղթեց արդյունավետ աշխատանք և սերտ գործակցություն Սփյուռքի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1111 դիտում
12:05 04-06-2019
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի թեմի առաջնորդի և կիպրահայ կառույցների ղեկավարների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
916 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
784 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
805 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը