Մատաղիսում շարունակվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռի կառուցման աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախի Մատաղիսի պաշտպանական շրջանի զորամասերից մեկի հարևանությամբ, շարունակվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունը կրող մատուռի կառուզման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ից։
2016-ի ապրիլյան պատերազմից հետո մատուռ կառուցել ուխտած կամավորականների և զինվորների գործն այսօր շարունակում են «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության անդամները, Ապրիլյան պատերազմի հերոս նահատակներից արևիկցի Գոռ Կիրակոսյանի հայրը՝ Կարապետը, ինչպես նաև տեղում ծառայող ժամկետային ու պայմանագրային զինվորները:
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը առանձնակի շնորհակալություն է հայտնում զորամասի գնդի հրամանատար Արմեն Գյոզալյանին, հրետանային դիվիզիայի հրամանատար Սուրեն Սուվարյանին և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ Գևորգ Հարությունյանին` մատուռի կառուցման աշխատանքներին հետևելու, աշխատանքներին քաջալերելու և աջակցություն ցուցաբերելու համար: