Մատաղիսում կօծվեն վետերանների և զինծառայողների կառուցած մատուռի խաչերը
Սեպտեմբերի 5-ին, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության նախաձեռնությամբ, Մատաղիսում տեղի կունենա 2016-ի ապրիլյան պատերազմից հետո մատուռ կառուցել ուխտած ազատամարտիկների և զինձառայողների համատեղ ջանքերով կառուցված մատուռի խաչերի օծման հանդիսավոր արարողությունը:
ՂՊՎ նախագահ Ստեփան Թարոյանի նախաձեռնությամբ, ուխտայցով մատուռ եկածների համար սիրո ճաշի սեղանին կմատուցվի մատաղ:
[b]«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ
[/b]