52593 դիտում
22:25 05-01-2018
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ պատարագ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվար 5-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում, ինչպես բոլոր Հայ Առաքելական եկեղեցիներում, Ճրագալույցի Սուրբ պատարագ մատուցվեց:
Պատարագիչը Տեր Հակոբ քահանա Խաչատրյան էր:
Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո:
«Ճրագալույց» նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել, և Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող երեկոյան:
Ճրագալույցը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որը դեպի Մանուկ Հիսուսն առաջնորդեց մոգերին: Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո մարդիկ եկեղեցում վառված ճրագները, որը Աստվածային լույսի և Եկեղեցու օրհնության խորհրդանիշն է, իրենց հետ տուն են տանում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 464+
464+
Նմանատիպ նյութեր
6940 դիտում
11:12 06-01-2022
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ պատարագ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ