Վաշինգտոնը կարող է սահմանափակել ՌԴ ռազմական ավիացիայի թռիչքներն իր տարածքի վրայով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը պնդում է, որ Վաշինգտոնը կարող է սահմանափակել ԱՄն-ի տարածքի վրայով ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքները։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, որոշումը կարող է ուժի մեջ մտնել 2018 թվականի հունվարի 1-ից։
Միևնույն ժամանակ գերատեսչությունում հայտնել են, որ Մոսկվան չի բացառում ԱՄՆ-ի քայլի պատասխան միջոցառումները։
Նշենք, որ նշված թռիչքները մինչ օրս պարբերաբար իրականացվել են «Բաց երկնքի մասին» միջազգային պայմանագրի շրջանակներում։