ԱՄՆ-ի և Ուկրաինայի ռազմական տեսուչները դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի տարածքի վրայով
ԱՄՆ-ի և Ուկրաինայի ռազմական տեսուչները բաց երկնքի մասին միջազգային պայմանագրի շրջանակներում դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի տարածքների վրայով:
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը, թռիչքը նախատեսված է մարտի 30-ից մինչև ապրիլի 4-ը: Նախապես համաձայնեցված երթուղին իրականացնելու ընթացքում ռուս մասնագետները նույն ինքնաթիռից կվերահսկեն թռիչքների պարամետրերին և դիտորդական սարքերի կիրառմանը:
Թռիչքները կիրականացվեն ամերիկյան Boeing OC-135B օդանավով: