Ադրբեջանը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին արգելել թռիչքներն Արցախի վրայով
Ադրբեջանը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին «քայլեր ձեռնարկել՝ արգելելու համար Արցախի Հանրապետության վրայով թռիչներն արգելելու ուղղությամբ»։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է haqqin.az-ը։
Հաջիևի խոսքով՝ Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջիկների տեղափոխելու ծրագիրը «Երևանի հերթական սադրանքն է»։
«Հայաստանի նման գործողությունները լուրջ վնաս են հասցնում հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին և դիտավորյալ ծառայում հակամարտության սրացմանը»,-հայտարարել է նա։
Հաջիևի «խորին համոզմամբ՝ Ստեփանակերտի օդանավակայանը ամրագրված է Ադրբեջանի սոցիալական կոդով»։