Ամերիկյան օդուժը ռմբակոծել է Լիբիայում տեղակայված ԻՊ ճամբարը. սպանվել է 17 ահաբեկիչ
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճամբարին։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է ԱՄՆ-ի օդուժի աֆրիկյան հրամանատարությունը։
«Անապատում՝ Սիիրթ քաղաքից դեպի հարավ-արևելք գտնվող ԻՊ ճամբարին հասցվել է 6 հարված, ինչի հետևանքով զոհվել է 17 ահաբեկիչ, նաև ոչնչացվել է ԻՊ-ին պատկանող 3 ավտոմեքենա»,-ասված է հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ։
Ճամբարը տարանցիկ միջանցք էր համարվում ահաբեկիչների տեղափոխման, զենքի պահպանման ահաբեկչությունների նախապատրաստման համար։