Թուրքական օդուժը Իրաքում ռմբակոծել է քրդերի «Հաքուրք» ճամբարը
Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Իրաքի հյուսիսում տեղակայված քուրդ գրոհայինների «Հաքուրք» ճամբարը, հաղորդում է Millyet պարբերականը:
Ճամբարն ամբողջովին հավասարվել է հողին: Սա քուրդ գրոհայինների 2-րդ ճամբարն է, որը ռմբակոծության է ենթարկվում թուրքական բանակի կողմից: Ավելի վաղ թուրքերը օդային հարվածներ էին հասցրել «Մեթին» ճամբարը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այդ կապակցությամբ հայտարարել է, որ ՔԱԿ-ի դեմ սկսված ռազմական օպերացիան պաշտպանում է Հյուսիսային Իրաքի քրդական ադմինիստրացիան: