Իսրայելի օդուժը ռմբակոծել է Գազայի 12-հարկանի բնակելի շենքերից մեկը. կան վիրավորներ. տեսանյութ
Իրայելական բանակը ավիահարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող 12-հարկանի բնակելի մի շենքի, որում ապրում էին 44 ընտանիքներ:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, իսրայելական բանակը վստահ էր, որ հենց այդ շենքում է բնակվում ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների հրամանատարական կետը: Ռմբակոծության հետևանքով տուժել է 16 մարդ:
Տեղի ոստիկանության խոսքով՝ իսրայելական զինված ուժերը նախազգուշական կրակոց են արձակել ոչ պիտանի միհրթիռի միջոցով, որն ընկել է բնակելի շենքերից մեկի տանիքի վրա, իսկ 5 րոպե անց հնչել է 2-րդ կրակոցը՝ այս անգամ 2 մարտական հրթիռներով:
Պաղեստինյան առողջապահության նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Քիդրայի խոսքով՝ տուժածների մեջ 4 երեխա կա: