Ռուսական օդուժը Սիրիայում ԻՊ հրամանատարական կետեր է ոչնչացրել. սպանվել է 80 ահաբեկիչ
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ոչնչացրել են Սիրիայի Մեյադին շրջանում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարական կետերը։ Այդ մասին, ինչպես փոխանցում է gazet.ru-ն, հայտնել է ՌԴ ՊՄ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ կատարվել է մանրակրկիտ հետախուզություն, ինչից հետո որոշում է կայացվել հրամանատարական կետերին հրթիռային հարվածնր կատարելու վերաբերյալ։
Հարվածների արդյունքում սպանվել է ԻՊ-ի 80 գրոհային, նրանց թվում դաշտային հրամանատարներ կան։