Իրաքյան Էր-Ռամադի քաղաքի ազատագրման օպերացիային կմիանա 80.000-ից ավելի կամավոր
Իրաքյան Էր-Ռամադի քաղաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից ազատագրելու համար իրականացվող օպերացիային մասնակցելու է 80 հազարից ավելի կամավոր, հաղորդում է Tasnim գործակալությունը:
Նրանք կմիանան միջազգային կոալիցիոն ուժերին, երկրի զինված ուժերի և Դաշնային ոստիկանության համատեղ պայքարին:
Նշենք, որ ավելի վաղ Ռամադին ահաբեկիչներից հետ խլելու հարցում իր աջակցությունն էր հայտնել նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը: