Մեքսիկայի ափերին ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Մեքսիկայի ափերին գրանցվել է հերթական երկրաշարժը, որի ուժգնությունը սեյսմոլոգները գնահատել են 5,7 մագնիտուդ։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական միջերկրածովյան սեյմսոլոգիական կենտրոնը։
Ինչպես փոխանցում է Reuters-ը, ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղի ժամանակով ժամը 10։06-ին, օջախը գտնվել է Չյապաս նահանգի Պարեդոն քաղաքից 51 կմ դեպի հարավ ընկած հատվածում, հիպոկենտրոնը գտնվել է 60 կմ խորության վրա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեքսիկայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկկրաշարժը մեծ ավերածություններ է գործել, իսկ զոհերի թիվը, վերջին տվյալներով՝ հասել է 305-ի։
Հզոր ցնցմանը հետևել են 5,8 և 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկաշարժեր։