211652_close_icon

Մեքսիկայի ափերին ուժգին երկրաշարժ է եղել

views-count1609 դիտում article-date 09:16 23-02-2015
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունից հայտնել են, որ Մեքսիկայի արևմտյան ափերին 6.6 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է եղել: Ցնցումները գրանցվել են Տոմատլան քաղաքից 235 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում: Ըստ հաղորդած տվյալների, երկրաշարժի օջախը եղել է 22 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների, ինչպես նաև ցունամիի վտանգի մասին տեղեկություն չի հաղորդվել:

Նմանատիպ նյութեր