Ստամբուլի ռեստորաններից մեկում զինված հարձակման հետևանքով կա 1 զոհ և 2 վիրավոր
Քիչ առաջ Ստամբուլի ռեստորաններից մեկում անհայտ անձը կրակ է բացել այցելուների վրա: Այս մասին հայտնում է RT-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով կա առնվազն 1 զոհ և 2 վիրավոր:
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ և շտապօգնության բրիգադներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ զինված անձը ձերբակալվել է: