211652_close_icon
views-count4066 դիտում article-date 20:23 23-09-2017

Հրազդան քաղաքին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը անտառներին չի սպառնում

Շարունակվում են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները: Չոր խոտի, ուժեղ քամու և բարդ ռելիեֆային պայմանների առկայության հետևանքով հրդեհը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագծում է: Հրդեհի տարածումը Գեղարքունիքի մարզի ուղղությամբ կանխելու նպատակով տեղում ստեղծվել է հրդեհաշիջման աշխատանքները համակարգող վրանային շտաբ: Նշենք, որ այրվում է չոր խոտածածկ տարածք, ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի ջանքերով անտառածածկ տարածքների շուրջ ստեղծվել է անվտանգության գոտի, անտառածածկ տարածքներին վտանգ չի սպառնում: Դեպքի վայր են մեկնել Օպերատիվ կառավարման վարչության շարժական կապի կենտրոնը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Աղետների բժշկության կենտրոնի խումբը և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 06:28-ին ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից սարում հրդեհ է բռնկվել: Ժամը 20:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված էր 95 հրշեջ-փրկարար՝ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանի գլխավորությամբ: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 07:30-ին:

Նմանատիպ նյութեր