211652_close_icon
views-count4630 դիտում article-date 09:24 23-09-2017

Հարված կառավարության «կոկորդին կանգնած» կառույցներին ու մամուլին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս կառավարությունը լրատվամիջոցների գլխին իսկական պատուհաս է դարձել: Հիմա էլ ՀՀ արդարադատության նախարարությունն իբր որոշել է բարեփոխել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, սակայն այնպիսի նախագիծ է ներկայացրել, որ իրականում սահմանափակում է տեղեկատվություն ստանալու ազատությունը, որը առաջին հերթին հարված է մամուլին, հասարակական կազմակերպություններին և Կառավարության «կոկորդին կանգնած» այլ կառույցների գործունեությանը: Ըստ այդ նախագծի՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե «ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ տեղեկություն, կամ այնպիսի հարցում է, որով պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, և դրա տրամադրումն ակնհայտորեն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուրսների կամ ժամանակի անհամաչափ կամ անհիմն վատնման»: Սա հրաշալի հնարավորություն է` մերժելու ցանկացած տեղեկատվության տրամադրումը: Ցանկացած հարցման դեպքում կարելի է այս հիմնավորումներից որևէ մեկը պատրվակ բռնել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր