211652_close_icon
views-count4340 դիտում article-date 12:33 29-06-2022

Սա իմ անձի դեմ արված որոշում է, որովհետեւ ես Նիկոլի կոկորդին մնացած ոսկոր եմ. Վահե Հակոբյան. News.am

Հանձնաժողովի նախագահի պաշտոնից ինձ հեռացնելով՝ իշխանությունը չի կարող կասեցնել իրենց դեմ ուղղված իմ պայքարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը՝ մեկնաբանելով իրեն պաշտոնազրկելու՝ իշխող խմբակցության սկսած գործընթացը:

«Սա դեռ միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումն է, երբ այն պաշտոնական դառնա, ես հայտարարություն կանեմ: Ամեն դեպքում ՔՊ-ի որոշումն ինձ համար առ ոչինչ է, որովհետեւ ՔՊ-ն եւ իր ղեկավարն ինձ համար առ ոչինչ են: Սա կոնկրետ իմ անձի դեմ արված որոշում է, որովհետեւ ես միշտ կոպիտ եմ արտահայտվել այս իշխանության հասցեին ու Նիկոլի կոկորդին մնացած ոսկոր եմ: Իրենք մտածում են, թե այս քայլով ինձ կդնեն անելանելի վիճակում, կտխրեցնեն, բայց չարաչար սխալվում են: Այդ պաշտոնն իմ երազանքը չէր: Հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնեմ, թե՝ ոչ, մանդատ ունենամ, թե՝ ոչ, ես պայքարելու եմ Նիկոլի եւ նիկոլիզմի դեմ»,- նշեց Վահե Հակոբյանը:

Վահե Հակոբյանի խոսքով՝ եթե իր պաշտոնազրկումը տեղի ունենա, իշխող խմբակցություն չի անտեսի Դոնթի բանաձեւ:

«Բաբկեն Թունյանը, որպես նախագահի տեղեկալ, կվարի նիստերը, իրենք էլ նախագահի պաշտոնում որեւէ մեկին չեն ընտրի: Իրենք անում են շատ ավելի վատ բաներ, ինչի մեջ մեղադրում էին նախկիններին: Դաշտում ցանկանում են մնալ միայն իրենք, բարի երթ եմ մաղթում»,- հավելեց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունիսի 28-ին, իշխող խմբակցություն «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում է կայացրել Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց սկսել:

Նմանատիպ նյութեր