18-ամյա սիրիացին մեղադրվում է Լոնդոնի ահաբեկչությանը մասնակցելու մեջ
Մեծ Բրիտանիայի դատական իշխանությունները Լոնդոնի մետրոյում կատարված ահաբեկչությանը մասնակցելու մեղադրանք են առաջադրել սիրիացի 18-ամյա Ահմեդ Հասանին: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ոստիկանության հայտարարության համաձայն, երիտասարդին մեղադրանքներ են ներկայացվել մետրոյի ուղևորների սպանության փորձի, ինչպես նաև այն բանի համար, որ հենց նա է պայթուցիկ սարքը գործի դրել «Փարսոնս գրին» կայարանում:
Հիշեցնենք, որ Լոնդոնի մետրոյում ահաբեկչական գործողությունը կատարվել է անցած շաբաթ: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 30 մարդ: