211652_close_icon
views-count2505 դիտում article-date 19:32 22-09-2017

Մեկնարկել է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 19-րդ գիտաժողովը՝ նվիրված Իվան Աղաջանյանի հիշատակին

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 19-րդ տարեկան գիտաժողովը ԵՊԲՀ-ում համախմբել է Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք մասնագետների: Այս տարի գիտաժողովն իր ներկայաությամբ պատվել է Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆեր Չափըլը: Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 19-րդ երկօրյա գիտաժողովը նվիրված է ուրոլոգիայի նահապետ, պրոֆեսոր Իվան Գերասիմի Աղաջանյանի հիշատակին: Ասոցիացիայի նախագահ Արթուր Գրաբսկին՝ ներկայացնելով գիտաժողովի ծրագիրը նշեց, որ հիմնադրման իսկ պահից մասնագիտական այս միավորումն ընտրել է համաշխարային առաջադեմ ուրոլոգիական կազմակերպությունների հետ մասնագիտական ինտեգրման ուղին, փորձելով հնարավարությունների սահմանում փոխառել աշխարհում ընդունված առաջադեմ մասնագիտական փորձը: Արդեն 19 տարի է, ինչ Հայկական ուրոլոգիական ասոցիացիան անընդմեջ կազմակերպում է ամենամյա հավաքներ, որոնք վկայում են Հայաստանի ուրոլոգների մասնագիտական որակի, կազմակերպվածության և համախմբվածության մասին: Նա հայտնեց նաև, որ ուրոլոգները պատրաստակամ են միանալ մեկ օրվա վիրահատությունների գումարը զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի վերանորոգման աշխատանքներին տրամադրելու նոր նախաձեռնությանը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ 19 տարիների ընթացքում Հայկական ուրոլոգիական ասոցիացիային հաջողվեց առաջատար դիրքեր զբաղեցնել՝ անցնելով ծանր, բայց պատվաբեր ճանապարհ: Նրա խոսքով՝ առաջին անգամ է, որ ասոցիաացիայի տարեկան ժողովը գումարվում է առանց ավագ գործընկեր, պրոֆեսոր Իվան Աղաջանյանի, ով կանգնած է ոչ միայն այս մասնագիտական միավորման ստեղծման, այլև մեր երկրում ուրոլոգիայի կայացման ու զրագացման ակունքներում: Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ ասոցիացիան առաջիկայում ևս զարգանալու է միջազգայնացման ճանապարհով և համահունչ այն ձեռքբերումներին, որոնք այսօր աշխարհում առկա են ուրոլոգիայի ոլորտում: Ուրոլոգ, պրոֆեսոր Սերգեյ Ֆանարջյանն էլ ներկայացրեց Իվան Աղաջանյանի անցած մասնագիտական ուղին, ուրոլոգիայի նահապետի կատարած աշխատանքը: Ասոցիացիայի կազմակերպչական կոմիտեի նախագահ Արեն Բաբլումյանը շեշտեց, որ ամենամյա գիտաժողովին մասնակցում են մարդիկ, ովքեր անտարբեր չեն մեր երկրում ուրոլոգիայի զրագացման հեռանկարով: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկը տեղեկացրեց, որ տեղի և արտերկրից ժամանած մասնագետները կկարդան մի շարք դասախոսություններ արդի ուրոլոգիական խնդիրների շուրջ: Մասնավորապես կանդրադառնան, ստորին միզուղիների օրգանների ֆունկցիոնալ և այլ խանգարումներին, էրեկտիլ դիսֆունկցիային, լապորոսկոպիկ ուրոլոգիային, միզային համակարգի ուռուցքային հիվանդություններին, անմիզապահությանտ, ռոբոտիկ վիրաբուժությանը և այլ թեմաների: Ռեզիդենտների և երիտասարդ ուրոլոգների համար սեպտեմբերի 18-ից 20-ը երկրորդ անգամ կկազմակերպվի նաև լապորոսկոպիկ ուրոլոգիայի դասընթաց: Ուրոլոգների խոսքով՝ տարեկան հավաքները մեր ամենամյա մասնագիտական ամենալուրջ ստուգատեսն են, թե՛ անհատ մասնագետ ուրոլոգների, թե՛ Հայաստանի ուրոլոգիական համայնքի համար, քանի որ թույլ են տալիս վերլուծել յուրաքանչյուր տարվա ընթացքում կատարած աշխատանքը, արձանագրել ձեռքբերումներն ու բացթողումները, հստակեցնել գերակայությունները և նախագծել հետագա զարգացման ուղիները: Այս տարի ևս մասնակիցներին կտրվեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված պաշտոնական, տեսական և գործնական շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր