59634 դիտում
12:13 22-09-2017
Գեղարքունիքի մարզի «Սուրբ Վարդան» կոչվող սրբավայրի մոտ ՊՆ-ի , հրշեջ-փրկարարի, ոսկու հանքի աշխատակիցների և գործազուրկի վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, վիճաբանություն-ծեծկռուտք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Վարդենիսի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել մի քաղաքացի՝ կրծքավանդակի մասում ստացած վնասվածքով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոսպիտալ են մեկնել Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 31-ամյա Էդվարդ Խաչատրյանն է։
Ոստիկանները պարզել են նա, որ նա հոսպիտալ է տեղափոխվել «Սուրբ Վարդան» կոչվող սրբավայրի մոտից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել Ակունք գյուղի բնակիչներ Է . Խաչատրյանի, 35-ամյա Էդմոն Խաչատրյանի, 40-ամյա Էդիկ Խաչատրյանի և 45-ամյա Մհեր Պապեյանի միջև, որի ժամանակ Մ. Պապեյանը դանակի հարվածներ է հասցրել Էդվարդ Խաչատրյանին։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կռվի մյուս մասնակից Էդիկ Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ Ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Պապեյանն աշխատում է «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊԸ-ում, Էդվարդ Խաչատրյանը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է, Էդմոն Խաչատրյանն աշխատում է Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես վարորդ-փրկարար, իսկ Էդիկ Խաչատրյանը գործազուրկ է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3856 դիտում
08:57 18-03-2014
Սոթքի ոսկու հանքի տնօրենի ռեստորանում մեկ տոննայից ավելի քանակությամբ ոսկու հանքանյութ են հայտնաբերել․ Ժողովուրդ