57684 դիտում
13:12 11-06-2023
ՊԾ Լոռու գումարտակի պարեկի ստացած օպերատիվ տվյալները հավաստի էին․ Վանաձորում «Գանձակ» սուպերմարկետի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ մարզի ոստիկաններն էլ հայտնաբերել են Toyota Land Cruiser Prado-ն, որի մեջ եղել արնանման հետքեր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 10-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկ Նարեկ Մայիլյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում Mercedes և Mazda մակնիշի ավտոմեքենաների ուղևորների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ մեկին դանակահարել են։
Կարճ ժամանակ անց «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, Ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց հայտնել է, որ վնասվածքը ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով և ի վիճակի չէ կատարված մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Լոռու մարզի ոստիկանները պարզել են, որ նա Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա Արկադի Մարուքյանն է։
Ոստիկանները, ապա ՊԾ Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Բաղրամյան պողոտայի 61/1 հասցեում գործող «Գանձակ» սուպերմարկետի մոտ։
Ոստիկաններն արդեն ճշտել են դեպքի հանգամանքներն ու ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են նշված ավտոմեքենաները, որոնցից մեկի մեջ եղել են արնանման հետքեր։
Ոստիկանները հայտնաբերել են նաև Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերվել են արնանման հետքեր և պարզվել է, որ դա վիրավորի հոր ավտոմեքենան է, և հայրն է իր տղային տեղափոխել հիվանդանոց։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+