211652_close_icon
views-count67480 դիտում article-date 11:34 27-01-2019

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզի «Լունա» գիշերային ակումբում. երաժշտություն պատվիրելու հարցի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Պն ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց. կասկածյալը Վայքի ճանշինի աշխատող է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 25-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ժամը 05:30-ի սահմաններում Վայքի բժշկական կենտրոնից ոստիկանության Վայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ թուլակողի շրջանի թափածակված վերք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի բնակիչ, 23-ամյա Արամ Ավագյանն է: Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Վայքի ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139.5 կմ հատվածում գործող «Լունա» գիշերային ակումբի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Ավագյանի և նրա համագյուղացի, 33-ամյա Գևորգ Գևորգյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Ա. Ավագյանին, ով ստացել է «կրծքավանդակի աջ կեսի պլևրալ խոռոչի, որովայնի խոռոչի թափածակված կտրած-ծակած վերք, ստոծանու, լյարդի վնասումով, սուր ներքին արյունահոսություն» մարմնական վնասվածքներ: Վայքի ոստիկանները Գ. Գևորգյանին տեղափոխել են ոստիկանության բաժին, ով կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Ավագյանը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ծառայող է, իսկ Գ. Գևորգյանը աշխատում է Վայքի ճանշինում: Ծեծկռտուքի հիմնական պատճառն էլ եղել է երաժշտություն պատվիրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունը: Ոստիկաններն ունեն նաև կասկածներ, որ վիճաբանություն-ծեծկռտուքին այլ անձինք էլ են մասնակվել և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրանց ինքությունը ճշտելու և հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր