Ո՞ւր են մեր գյուղմթերքները. «Հայկական ժամանակ».
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խիստ տարօրինակ բաներ են կատարվում մեր գյուղատնտեսությունում: Ինչպես պարզվեց նախօրեին ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական ցուցանիշներից՝ օգոստոսին մեր գյուղարտադրանքի ծավալներն անցած տարվա համեմատ նվազել էին մոտ 25 տոկոսով:
Այսպես: ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալներով՝ 2017թ. առաջին կիսամյակում բուսական ծագման ապրանքների արտահանման ծավալը կազմել է մոտ 21 միլիոն դոլար: ՊԵԿ տեղեկանքում այդ ապրանքները ներկայացված են 0601- ից մինչև 1501 կոդերը: Խոսքը կարտոֆիլի, լոլիկի, լոբազգիների, կաղամբի, գազարի, խաղողի, սեխի, ձմերուկի, մրգերի մասին է: Անցած տարվա նույն ժամանակահատվածում նույն խմբի մեջ ներառված ապրանքների արտահանման ծավալը եղել է ավելի քան 34 միլիոն դոլար: Նվազումը 13 միլիոն դոլար է, կամ մոտ 40 տոկոս:
Պետեկամուտների կոմիտեի հրապարակած մեկ այլ տեղեկանքի համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան նույն այդ ապրանքների արտահանման ծավալը կազմել է մոտ 18 միլիոն դոլար: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը գրեթե 31 միլիոն էր: Նվազումը կրկին 13 միլիոն դոլար է, բայց տոկոսային արտահայտությամբ 58 տոկոս»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]