Վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը խոստանում է, որ գյուղացու աճեցրած գյուղմթերքները, այդ թվում՝ արցունքաբեր սոխը, գետնին չեն մնա. իրենք այն կարտահանեն Եվրոպա, թող Ռուսաստանը չվախեցնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավներին թեկնածուները միշտ խոստումներ են տալիս ընտրողներին, որ իրենց թիմի հաղթանակի դեպքում Հայաստանում ամեն ինչ իդեալական է լինելու, այդ թվում զարգացնելու են գյուղատնտեսությունը, ճանապարհներ են բացվելու գյուղացիների համար իրենց մթերքները տարբեր երկրներ արտահանելու գործում։
Այս օրերին Հանրապետության գրեթե բոլոր մարզերում գյուղմթերքներ արտադրող քաղաքացիներին հուզում է այն հարցը, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը սանկցիաներ կիրառի, ապա ինչ ճակատագիր են ունենալու իրենց գյուղմթերքները։
«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը հայտարարում է, որ չպետք է վախենալ Ռուսաստանի սանկցիաներից, և եթե անհրաժեշտություն լինի՝ իրենք գյուղացիներին միայնակ չեն թողնի և կանեն անհնարինը, որպեսզի գյուղացու աճեցրած միրգ-բանջարեղենը չմնա գետնին, կարտահանեն եվրոպական երկրներ։
Արդյոք մեր տեղական սոխը, լոլիկը, վարունգը, մյուս գյուղմթերքները եվրոպական երկրներ կհասնեն ժամանակին, որպեսզի ճանապարհին չփչանան, դա ակնհայտ կերևա այն ժամանակ, երբ Ա․ Սարգսյանի խոստացված գյուղմթերքի արտահանումը Եվրոպա իրականություն դառնա։ Իսկ եթե իրականություն չդառնան, կարելի է ասել գյուղացին ստիպված իր գյուղմթերքը, այդ թվում արցունքաբեր սոխը պիտի սպառի Հայաստանում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի