5206 դիտում
21:07 20-09-2017
Վարդենիսում Անկախության օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղի են ունեցել միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 26 ամյակին։ Միջոցառումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, հյուրեր:
Վերջիններս, մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում նախ մասնակցել են սուրբ պատարագի, այնուհետև դիտել Անկախության տոնին նվիրված ՀՀ ԶՈՒ-ի շարային քայլերթը, հետևել բանակային ստորաբաժանումների ցուցադրական վարժություններին։ Միջոցառման ընթացքում հյուրերը եղել են նաև բանակային բացազատված դաշտային խոհանոցում, մասնակցել անցկացվող մշակույթային միջոցառումների, որոնք ավարտվել են տոնական համերգով։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը իր ելույթում ներկաներին շնորհավորել է ՀՀ Անկախության հերթական հոբելյանի առթիվ և նշել, որ Վարդենիսի տարածաշրջանի համար սեպտեմբերի 21-ի խորհուրդն ավելի մեծ է, քանզի պատմության բերումով մեր պետության այս հատվածը տեսել է պատերազմի բազում արհավիրքներ․ «90 ականների սկզբներին, շատերիդ նման լավ հիշում եմ ամեն բան, մենք տեսել ենք, թե ինչ է պատերազմը, երբ թշնամին ռմբակոծում էր Վարդենիսն ու հարակից գյուղերը, երբ մեր ինքնապաշտպանական ուժերն էին մեր անվտանգության ու պետության տարածքային ամբողջականության միակ երաշխիքը։
Ասելիքս այն է, որ վարդենիսցիներն ու պատերազմն անմիջապես տեսած Հայաստանի ու Արցախի սահմանամերձ համայնքների բնակիչները թերևս այլ կերպ են ընկալում Անկախ պետություն ունենալու կարևորությունը: Թող մեր 26-ամյա պետության յուրաքանչյուր օր միայն բարիք բերի բոլորիս»- նշել է Գեղարքունիքի մարզպետը։
[b]Գեղարքունիքի մարզպետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2827 դիտում
23:26 24-09-2019
Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել Թբիլիսիում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3861 դիտում
23:06 21-09-2017
Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներ են անցկացվել մայրաքաղաքի վարչական շրջաններում
7345 դիտում
22:42 11-05-2016
Հաղթանակների օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Բաթումում
Այս բաժնից
511 դիտում
21:19 01-05-2024
Մենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ
613 դիտում
20:39 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը