Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներ են անցկացվել մայրաքաղաքի վարչական շրջաններում
ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առիթով Երևանի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվել են տոնական միջոցառումներ: Հանդիսություններն ուղեկցվել են ազգային-ազգագրական երգերով, հայկական էստրադայի հայտնի երգիչ-երգչուհիների, պարախմբերի, ինչպես նաև վարչական շրջանների մշակութային կրթօջախների սաների կատարումներով:
Մայրաքաղաքի վարչական շրջանների հրապարակները, այգիներն ու պուրակները զարդարված են եղել օրվան համահունչ ուրախ գույներով:
[b]
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]