Մատան այս մրցաշրջանում այլևս չի խաղա
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան` մեծ հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չի խաղա:
Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ Մատան լավագույն դեպքում շարք կվերադառնա մայիսի վերջերին:
«Ինչ վերաբերում է Սմոլինգին ու Ջոնսին, ապա նրանք կվերադառնան մայիսի կեսերին», ասել է պորտուգալացին: