Կանչով մեկնած փրկարարները վատառողջ քաղաքացիներին բարձրացրել են հատակից
Սեպտեմբերի 19-ին, ժամը 07:41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 34 ԴՈՍ-ի բնակարաններից մեկի տարեց և վատառողջ բնակիչն ընկել է. բարձրացնելու և մահճակալին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 04:47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի տներից մեկի վատառողջ քաղաքացին լոգարանում ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ :
Փրկարարները՝ 1945 թ. ծնված Կ. Ք.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: