Փրկարարները վատառողջ բնակչին բարձրացրել են հատակից և մոտեցրել անկողնուն
Դեկտեմբերի 19-ին, ժամը 04:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Ադոնցի փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է հատակին. բարձրացնելու և անկողնուն մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1955 թ. ծնված Բ. Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: