211652_close_icon
views-count4528 դիտում article-date 20:37 18-09-2017

Մեզ անհրաժեշտ է նոր որակի ընդդիմություն. Արման Վարդանյան. Lurer.com

Եթե «Ծառուկյան» խմբակցությունը կոալիցիա մտնի, լինի ՀՀԿ-ՀՅԴ-«Ծառուկյան» կոալիցիոն իշխանություն, ապա դրանից հետո պետք է ցրել Ազգային ժողովը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Միասնություն» շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը: «Որովհետև այդ դեպքում ՀՀ ԱԺ-ում 90-ից ավել տոկոսով ներկայացված կլինի իշխանական թևը: Էական չէ, որ քաղաքական ուժերով և ընդամենը 7-8 տոկոսով ներկայացված կլինի ընդդիմությունը՝ ի դեմս «Ելք» խմբակցության: Ես ինքս սահմանադրության մասնագետ չեմ, բայց մեր սահմանադրությունը ասում է մի բան՝ որ ԱԺ-ում ընդդիմությունը պետք է ունենա 1/3 ձայների իրավունք: Եվ այսօր «Ծառուկյան» դաշինքն ապահովում է այդ 1/3-ը՝ ստանալով մոտ 30 տոկոս ձայն: Եթե այդպիսի կոալիցիա կազմվի, ապա դրանից հետո մենք պետք է ֆիքսենք, որ քաղաքական որևիցե համակարգ չկա: Այսինքն՝ երկիրը կառավարվում է Բաղրամյան 26-ից, թե կառավարությունից, կամ ինչ-որ սարի վրայից՝ էական չի լինի. քաղաքական համակարգը դրանով վերանալու է»,-շեշտել է Վարդանյանը: Մանրամասներն՝ [url=http://lurer.com/?p=265367&l=am]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր