211652_close_icon
views-count1695 դիտում article-date 13:50 23-08-2020

Հայաստանի տեղն ու դերը Հարավային Կովկասում ամրագրելու համար անհրաժեշտ է մրցունակ ու նոր որակի Հայաստանի տեսլական ունեցող թիմ՝ նոր որակի առաջնորդությամբ․ Անդրանիկ Թևանյան

Կա՛մ Հայաստանը կդառնա տարածաշրջանային լիդեր և այդ առաքելությունն ունեցող պետական կառավարման էլիտա, կա՛մ Հայաստանը չի լինի։ Ես հավատում եմ առաջին տարբերակին։ Այս մասին [url=https://www.facebook.com/andranik.tevanyan.1]գրառում[/url] է կատարել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։ Գրառումը՝ ստորև․ «Գործող իշխանությունը չափից դուրս անհամարժեք է այդ խնդրի լուծման համար։ «Հեղափոխականների» մեջ կան առանձին առողջ ու կարող ուժեր, բայց «թավշյա» իշխանության ընդհանուր պատկերը ողորմելի տպավորություն է թողնում՝ թույլ, անգրագետ, անճար, ապաշնորհ։ Մեր երկրում, հետևաբար, բեկում ապահովող քաղաքական փոփոխություն է պետք։ Դա, ի դեպ, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է։ Հայաստանի տեղն ու դերը Հարավային Կովկասում և աշխարհում ամրագրելու համար անհրաժեշտ է մրցունակ ու նոր որակի Հայաստանի տեսլական ունեցող թիմ՝ նոր որակի առաջնորդությամբ»։

Նմանատիպ նյութեր